Մոսկովյան փողոցում 18-ամյա երիտասարդը ինքնագլորով բախվել է BMW-ին (լուսանկարներ)
Երեկ՝ մայիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
«Ժամը 16։00-ի սահմաններում Մոսկովյան փողոցի թիվ 59/12 հասցեի դիմաց Երևանի բնակիչ՝ 37-ամյա Ռոման Քալաշյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ՝ 18-ամյա Ալեքսանդր Միխայլովի վարած ինքնագլորին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ա. Միխայլովն ընկել է։
Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ BMW-ն թույլատրելի հատվածով երթևեկելիս է եղել, երբ Ա. Միխայլովը ինքնագլորով չթույլատրելի հատվածով հայտնվել է BMW-ի դիմաց, ստեղծել վթարային իրավիճակ, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել բախումը»,-գրել է կայքը։