Առաջիկա շաբաթներին Ուկրաինան պետք է պատրաստ լինի ռուսական զորքերի ավելի կոշտ հարձակման. Ստոլտենբերգ
«Առաջիկա շաբաթներին Ուկրաինան պետք է պատրաստ լինի ռուսական զորքերի ավելի կոշտ հարձակման։ Խոսքը կարեւոր ենթակառուցվածքների ու բնակելի տարածքների էլ ավելի մեծ ոչնչացման մասին է»։ Այս մասին Welt am Sonntag-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Դոնբասում Ռուսաստանի ներկայիս հարձակումը դեռ թափ չի հավաքել, քանի որ «ուկրաինական զորքերը եռանդուն կերպով պաշտպանվում են»:
«Ռուսական զորքերը տառապում են վատ ղեկավարությունից, ցածր բարոյականությունից, և շատերը չգիտեն, թե ինչի համար են կռվում»,- ասել է Ստոլտենբերգը։