ԱՄՆ ռազմավարությունը Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հակասում է ժամանակի պահանջներին. Չինաստանի ԱԳ նախարար
«ԱՄՆ-ն իր քաղաքականությունը վարելիս հաշվի չի առնում Արևելյան Ասիայի երկրների շահերը, այդ պատճառով տարածաշրջանի երկրները, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամները պետք է գործեն ինքնուրույն, հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին։
ԱՄՆ ռազմավարությունը Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հակասում է ժամանակի պահանջներին և չի ծառայում Արևելյան Ասիայի երկրների ընդհանուր և երկարաժամկետ շահերին»,- Չինաստանի արտգործնախարարի խոսքերն է մեջբերել South China Morning Post պարբերականը։