ԱՄՆ-ում ուղեւորը բացել է դուռն ու դուրս եկել ինքնաթիռի թեւի վրա
CNN-ը հայտնում է՝ Ամերիկյան United Airlines ավիաընկերության ուղեւորը ձերբակալվել է Չիկագոյի Օ'Հարա օդանավակայանում այն բանից հետո, երբ ինքնաթիռի շարժվելու պահին բացել է դուռն ու դուրս եկել օդանավի թեւի վրա, սակայն օդակայանի աշխատակիցները կագնեցրել են տղամարդուն օդանավի մոտ:
«Արական սեռի ներկայացուցիչը գտնվելիս է եղել օդանավում, որը մոտենում էր մուտքին՝ վայրէջք կատարելու, երբ որոշել է բացել վթարային ելքն ու դուրս գալ օդանավի թեւի վրա: Այնուհետեւ նա թռել է օդանավի թեւից ցած»,- ասվում է Չիկագոյի ոստիկանական բաժանմունքի հաղորդագրության մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել Սան Դիեոգոյից ժամանած չվերթի ժամանակ: