Շիրակի մարզպետը հանդիպել է ԵՄ դեսպանի հետ
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։
Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են՝ ողջունելով դեսպանին՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին՝ կարևորելով դեսպանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանում կայունության հաստատմանը միտված ջանքերը։ Անդրեա Վիկտորինը նշել է, որ խնդրի կարգավորման ուղղությամբ ջանքեր են գործադրվում և դրանք կրելու են շարունակական բնույթ։
Կողմերը զրուցել են նաև Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում առաջիկա շաբաթվա ընթացքում իրականացվող միջոցառումների, ինչպես նաև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք ծրագրերի մասին։