ԱՄՆ փոխպետքարտուղարը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու հարցը
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը հայտնում է՝ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի բաձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Ուկրաինային հատկացվելիք ռազմական և մարդասիրական օգնությանը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելուն վերաբերող հարցեր։
«Լայն քննարկում է ծավալվել Ռուսաստանի կողմից Ուկրաինա «ներխուժելու», Ուկրաինային ռազմական, ինչպես նաև մարդասիրական օգնության տրամադրումը շարունակելու հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրությունում։
Հանդիպմանը նշվել է նաև՝ Ռուսաստանի գործողությունների պատճառով «համաշխարհային պարենային անվտանգությանը սպառնացող վտանգ կա»։ Համակարգվել են «Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու» և նրա նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու ծրագրերը։