Եվրամիությունն առաջարկել է ռուսական պաշարներ ուղարկել Ուկրաինայի վերականգնմանը
ԵՄ երկրները պետք է մտածեն ռուսական սառեցված արժութային պահուստների դուրսբերման մասին՝ այդ միջոցներն ուղղելու Ուկրաինայի վերականգնմանը, Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ավելի վաղ իր վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի կենտրոնական բանկին պատկանող միլիարդավոր դոլարների ակտիվները՝ մասամբ զոհերի հարազատներին հնարավոր փոխհատուցման, ինչպես նաև երկրին մարդասիրական օգնության համար․ «Ես կողմ կքվեարկեի, քանի որ դա շատ տրամաբանական է»,- ասել է Բորելը հրատարակությանը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայի վերակառուցման ֆինանսավորման հարցը առանցքային քաղաքական խնդիրներից մեկն է՝ հաշվի առնելով «անհավանական գումարը», որը պետք է ներգրավվի։