Ռուսաստանի կողմից թելադրված խաղաղություն չի լինելու․ Օլաֆ Շոլց
Խաղաղությունը չի կարող ընդունվել Ռուսաստանի պայմաններով, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը G7 երկրների ղեկավարների հանդիպումից հետո, գրում է գերմանական ZDF-ը։
«Մի բան պարզ է. Ռուսաստանի կողմից թելադրված խաղաղություն չի լինելու։ Ուկրաինացիները դա չեն ընդունի, մենք նույնպես»,- ընդգծել է Շոլցը։
Կանցլերը չգիտի, թե դեռ որքան կտևի պատերազմը, բայց համոզված է, որ Ուկրաինան կդիմանա. «Ազատությունն ու անվտանգությունը կհաղթեն, ինչպես 77 տարի առաջ ազատությունն ու անվտանգությունը հաղթեցին ստրկությանը, բռնությանը և բռնապետությանը: Սա մայիսի 8-ի ժառանգությունն է»։