Իրանը հայտարարություն է արել Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ
Ուկրաինայի պատերազմը պետք է լուծվի քաղաքական բանակցությունների միջոցով, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Թեհրանում Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
Իրանցի դիվանագետը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։ Նրա խոսքով՝ Թեհրանը դեմ է հակամարտությանը, քանի որ նախկինում դատապարտել է այն, ինչ տեղի է ունեցել Եմենում, Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում «կամ մոլորակի ցանկացած այլ վայրում»։
«Ճգնաժամից դուրս գալու ելքը պետք է լինի քաղաքական, և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները պետք է հանգեցնեն ռազմական գործողությունների դադարեցմանը»,- ասել է նա։