ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է արել մայիսի 9-ին դուրս բերել զորքերը Ուկրաինայից
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կրկին հայտարարել է, որ դաշինքն աջակցում է Ուկրաինային, նա կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մայիսի 9-ին դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից, հայտնում է Die Welt-ը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Պուտինին հրավիրել է խաղաղ բանակցություններ սկսել. «Մենք ամուր կանգնած ենք Ուկրաինայի կողքին և կշարունակենք օգնել երկրին պաշտպանել իր ինքնապաշտպանության իրավունքը»,- հավելել է նա։
Ստոլտենբերգը նաև մեղադրեց Ռուսաստանին մայիսի 9-ի Հաղթանակի օրը ՆԱՏՕ-ին քննադատելու և Արևմուտքի մասին ստեր տարածելու մեջ, և հերքեց Ռուսաստանի մեղադրանքները ՆԱՏՕ-ի հասցեին, թե դաշինքը ագրեսիվ է վարվում։