«Հարսանիք լեռներում» օպերացիան կարևոր ռազմական նշանակություն ունեցող օպերացիա էր․ Սեյրան Օհանյան
Տարիներ առաջ «Հարսանիք լեռներում» օպերացիան, որն իրականացվեց Շուշիի ազատագրմամբ, իրավմամբ պատմական է։ Այն ցույց տվեց, որ հայ ժողովրդի ոգին անկոտրուն է։ Բացի այդ, դրանով հիմք ստեղծվեց Արցախի և Հայաստանի ցամաքային միացմամբ, որովհետև հետագայում գործողությունները բերեցին նրան, որ Արցախը միացավ Մայր Հայաստանին։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Օհանյանի խոսքով՝ «Հարսանիք լեռներում» օպերացիան կարևոր ռազմական նշանակություն ունեցող օպերացիա էր, չնայած այն հանգամանքին, որ այն տեղի ունեցավ կամավորների միջոցով։ Այն հիմք հանդիսացավ համազգային ոգևորության՝ մեր հետագա հաղթանակների համար։
«Այսօր իրավիճակն այլ է։ 44-օրյա պատերազմից հետո՝ 2020թ-ին, կարծես այդ եռատոնը խլեցին մեզնից։ Բայց այս ամենից պետք է հետևություններ անել։ Այդ գործողությունների ժամանակ եղել են հերոսություններ, եղել են և՛ հրամանատարեր, և՛ զինվորներ, որոնք լավ են գործել»,- ասաց Օհանյանը։