Չպետք է լինի մի մարդ, որի համար պետք է գնալ հանրահավաք և լինի մի մարդ, որի համար չպետք է գնալ հրապարակ․ Էդգար Ղազարյան
Սա իսկական չարիք է, պատուհաս, որը մեկ օր շուտ պետք է վռնդվի։ Եվ գոնե այս խորհրդանշական օրերը պետք է լինեն այն զարթոնքի, վերելքի շրջանը, որպեսզի մարդիկ տեսնեն և գիտակցեն։ Այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ ինքը շատ մարդկանց հետ է խոսել, շփվել, որոնք ասում են, որ այս կամ այն մարդու համար չեն գալիս հանրահավաքների։ Ամեն մեկը մեկի վրա կենտրոնացած է։
«Ստացվում է, որ այդ հրապարակ որևէ մեկս չպիտի գնանք։ Ամենքս մի հրապարակում պիտի կանգնենք ու ասենք, որ մենք Նիկոլին դեմ ենք։ Այդպես չի լինի։ Չպետք է լինի մի մարդ, որի համար պետք է գնալ հանրահավաք և լինի մի մարդ, որի համար չպետք է գնալ հրապարակ։ Ամեն մարդ իր սեփական գիտակցությամբ, սեփական որոշմամբ պետք է գնա։ Բոլորս պետք է նույն տեղում լինենք, որպեսզի մեր ուժն ու միասնությունը երևա, հակառակ դեպքում, օրինակ՝ Վահագն Ալեքսանյանն ասում է՝ ուրեմն մարդիկ ընդունում են մեր իշխանությունը»,- նկատում է Էդգար Ղազարյանը։