Լուկաշենկոն զգուշացրել է Արևմուտքին. մենք մեր թիկունքում միջուկային տերություն ունենք
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ հասկանում է ՆԱՏՕ-ի հզորությունը, բայց իր թիկունքում միջուկային տերություն է՝ Ռուսաստանը։
«Մենք միշտ հասկացել ենք, որ մեր բանակը դեմ է ՆԱՏՕ-ին։ Բայց չպետք է մոռանալ, որ Ռուսաստանի թիկունքում միջուկային տերություն է: Եվ մենք ունենք համապատասխան համաձայնագիր: Եվ այս թեմայով մենք շատ հաճախ ենք խոսել վերջերս Ռուսաստանի նախագահի հետ»,- ասել է Լուկաշենկոն, նրա խոսքերն է մեջբերում BelTA-ն։
Խոսելով Արևմուտքի կողմից հնարավոր ռազմական սպառնալիքի մասին՝ Բելառուսի նախագահը խոստացել է «ջարդել ագրեսորների եղջյուրները»։