Պուտինը հոր լուսանկարը ձեռքին միացել է «Անմահ գնդի» երթին
ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միացել է Մոսկվայի Կարմիր հրապարակում «Անմահ գնդի» երթին։
ՌԴ առաջնորդը «Անմահ գնդի» երթին միացել է Պատմության թանգարանի տարածքում։ Ավանդույթի համաձայն նա քայլում է զինվոր հոր նկարով։