Բայդենը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հետ պատերազմից ելք չունի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հետ պատերազմից ելք չունի։ Դա անհանգստացնում է ամերիկացի առաջնորդին, եւ նա հույս ունի պարզել, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում։ Այս մասին Բայդենը խոսել է Դեմոկրատական կուսակցության համար միջոցներ հայթայթելուն նվիրված հանդիպման ժամանակ, որն անցկացվել է մայիսի 9-ին Վաշինգտոնի արվարձաններում, հայտնում է Reuters-ը։
Բայդենն իր ելույթում ենթադրել է, որ Պուտինը սխալմամբ կարծում էր, որ Ուկրաինա ներխուժումը կկործանի ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը, բայց փոխարենը ԱՄՆ-ը և Եվրամիությունը համախմբվեցին Ուկրաինայի կողմը:
Ամերիկացի նախագահը Ռուսաստանի ղեկավարին բնութագրել է որպես շատ շրջահայաց մարդ, իսկ Սպիտակ տան ղեկավարը խնդիրը տեսնում է նրանում, որ «այժմ նա (Պուտինը) ելք չունի այս իրավիճակից»։
Ռուսաստանի առաջնորդը «այժմ այլընտրանք չունի, և ես փորձում եմ պարզել, թե ինչ ենք մենք անում դրա հետ», - Բայդենի խոսքերը մեջբերում է գործակալությունը: