«Ազովստալ» գործարանի տարածքում դեռ հարյուրից ավելի խաղաղ բնակիչներ կան
Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում դեռ հարյուրից ավելի խաղաղ բնակիչներ կան։ Այս մասին հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Դոնեցկի ղեկավար Պավել Կիրիլենկոն։
Ըստ Կիրիլենկոյի՝ Մարիուպոլում մնացել է մինչև 100 հազար մարդ։
«Դժվար է ասել, թե նրանցից ով է ցանկանում հեռանալ»,- հավելեց ղեկավարը։
Մեկնաբանելով ռուսների կողմից Ազովստալի հրետակոծությունը վերսկսելու մասին տեղեկությունը՝ Կիրիլենկոն նշել է. «Ավելի հեշտ է ասել, թե երբ այնտեղ գնդակոծություն չի լինում, քան երբ տեղի է ունենում։ Այնտեղ գրեթե անընդհատ աշխատում են ավիացիան և հրետանին»: