Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ։ UNIAN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Եվրախորհուրդը առաջին կազմակերպությունն էր նրանց թվում, որոնք բացառեցին Ռուսաստանին անդամակցությունից իր գործողությունների պատճառով։ Մենք բարձր ենք գնահատում Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը մեր երկրի դեմ դատապարտելու համար նման քայլերը»,- ընդգծել է նա։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Պեյչինովիչ-Բուրիչին այցելության համար։
Ինչպես հայտնում է Ուկրաինայի նախագահի կայքը, Զելենսկին Պեյչինովիչ-Բուրիչի հետ քննարկել է Եվրախորհրդից Ուկրաինային աջակցելու կոնկրետ ուղիներ։