Ու՞ր ես Տավուշի նախկին մարզպետ, բա հիմա տնով տեղով ամբողջ ցեղով ինչի՞ փողոցում չես. Աննա Աբրահամյանը` Հայկ Չոբանյանին
Ու՞ր ես Տավուշի նախկին մարզպետ, որ տնով տեղով ամբողջ ցեղով կոկոլ ու կեկել էիր երդվում ու համերկրացիներիդ ասում, որ ոչ մի գյուղ չի հանձնվելու, «դա լկտի սուտ է», ու քո էդ անհեթեթ պահվածքի դիմաց՝ ԲՏ նախարար դարձար, ու հետո քո վրա էլ ջուրը քաշեց-բրախեց։ Բա հիմա տնով տեղով ամբողջ ցեղով ինչի՞ փողոցում չես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ, վերլուծաբան Աննա Աբրահամյանը:
«Հանձնելուց մի հատ եք, պաշտպանելուց զրո: Ամոթ էն պատմության ֆակուլտետին, որտեղից քո պես տասերեսանի պնակալեզներ են բուծվել։
Շեֆդ գնում ա Հոլանդիա՝ լեկցիա կարդա ա լա ձեր էն մյուս եթիմ ֆավորիտի՝ Սահակաշվիլու։ Կարողա՞ հետը գնաս Հոլանդիայի հողերից էլ կտրես, տաս Բելգիային։ Չեն թողնի, չէ՞, տեղում ցմահ կբանտարկեն։
Եվրոպա ու ժողովրդավարություն տենչալով՝ ոնց գեղ կայիք դու ու կոկոլդ, տենց գեղ էլ մնացիք։ Բայց էդ Եվրոպան կբերենք ու հենց Եվրոպայի օրենքով երկուսդ էլ նստելու եք»: