Պենտագոնը հրապարակել է, թե ինչ է առաքել Ուկրաինա
Պենտագոնը լրատվամիջոցներին է ուղարկել ամբողջական ցուցակը, թե ինչ է արդեն առաքվել կամ պատրաստվում է առաքվել Ուկրաինա: BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ ցուցակը հրապարակել է, մասնավորապես, Washington Post-ի Ազգային անվտանգության խմբագրի տեղակալ Էնդրյու Դեգրանպրեն։ Հրատարակությունը նշում է, որ շատերը գրել են Javelins-ի, հաուբիցների և Switchblade կամիկաձե անօդաչու թռչող սարքերի մասին, ուստի երկար ցուցակից առանձնացրել են այն, ինչ քիչ է խոսվել լրատվամիջոցներում։
Դրանք են, օրինակ, ավելի քան 7000 հրետանային զենք, ավելի քան 50 միլիոն փամփուշտ, 75000 զրահաբաճկոն, լազերային կառավարվող հրթիռային համակարգեր, անօդաչու առափնյա պահպանության նավակներ, M18A1 Claymore հակահետևակային ականներ, C-4 պայթուցիկ նյութեր, գիշերային տեսողության սարքեր, օպտիկա, լազերային հեռաչափեր: