Թուրքիայում կփոխվի Սահմանադրությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը՝ մայիսի 10-ին, Պետական խորհրդի՝ Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանի ստեղծման 154-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է երկրի գործող նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, որը հաստատվել է 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Եկել է պահը կամք դրսևորելու և մեր ժողովրդին փրկելու սեպտեմբերի 12-ի ժառանգների ոգին կլանած և հեղաշրջման արգասիք գործող Սահմանադրությունից։ Մենք մեր երկիրը անպայման բերելու ենք քաղաքացիական, ազատ և ներառական սահմանադրության»,- ասել է Էրդողանը։