ԱՄՆ-ն փորձում է ամեն կերպ պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին
Պետդեպարտամենտը դեռևս վերջնական եզրակացության չի եկել այն մասին, թե արդյոք Ռուսաստանը համապատասխանում է Ուկրաինա ներխուժման հետ կապված ահաբեկչությունը հովանավորողների ԱՄՆ ցուցակում ընդգրկվելու չափանիշներին, սակայն Վաշինգտոնի կողմից Մոսկվայի նկատմամբ սահմանված միջոցները կոշտ են, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, ում խոսքերը մեկնաբանում է Rosbalt-ը։
Նա ընդգծել է, որ ամերիկացի օրենսդիրները խորհուրդ են տվել ԱՄՆ իշխանություններին «ամեն ինչ անել, բոլոր ջանքերը գործադրել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար», և մասնավորապես կողմ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնությունը ահաբեկչությունը հովանավորողների ցուցակում ներառելու օգտին։
Փսակիի խոսքով՝ Պետդեպարտամենտը ներկայումս իրականացնում է համապատասխան «իրավական գործընթացը»։