Տավուշի մարզից հանձնվում է 7 գյուղ և Տիգրանաշենը․ թավշյա ուսապարկերի լալկան առաջնորդ Նիկոլ, ինչո՞ւ չես արձագանքում Ադրբեջանի ԱԳՆ-ին․ Գևորգ Պետրոսյան
Նիկոլը թուլա ա՝ թավշյա ուսապարկերի լալկան առաջնորդ։ Գնացել է Նիդեռլանդների թագավորությունում․․․ Էս մեր գերիներին մոռացա՞վ։ Բա ասում էր՝ սպասեք, մեկ-երկու ամիս սպասեք, կգան գերիները։ Թուրքը Հայաստանի սահմանին վխտում է, Հայաստանի վարչական տարածքում, երեկ էլ ասեցին՝ Տավուշի 7 գյուղ պիտի տան ու Տիգրանաշենը։ Այս մասին «Հայելի» մամուլի ակումբում ասաց նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Պետրոսյանը եթերից հարց հղեց Փաշինյանին՝ ասելով․ «Թավշյա ուսապարկերի լալկան առաջնորդ Նիկոլ, դու ինչո՞ւ չես արձագանքում այդ լուրին՝ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած լուրին, որ Տավուշի մարզից հանձնվում է 7 գյուղ և Տիգրանաշենը։ Ինչի՞ չես արձագանքում, այ տղա։ Սաղ հարցերդ լուծել ես, արա, որ գնացել ես Նիդերլանդներում ծաղկեպսակ ես դնում»։