Ուկրաինայում «հատուկ գործողության» ավարտը կօգնի դադարեցնել միջազգային իրավունքը խաթարելու Արևմուտքի փորձերը․ Լավրով
Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է կոչ անի Ուկրաինային դադարեցնել ռազմական գործողությունների գոտուց խաղաղ բնակչության տարհանմանը խոչընդոտելը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա կարծիքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բաց է թողել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հնարավորությունը, գրում է Коммерсант-ը։
Նախարարը ևս մեկ անգամ ասել է, որ յոթ տարի շարունակ ՄԱԿ-ը չի արձագանքել Կիևի կողմից մինսկյան համաձայնագրերի խախտումներին։ «Իմ մեծ ափսոսանքով, այս կազմակերպության քարտուղարությունը, ներառյալ նրա գլխավոր քարտուղարը, բաց թողեցին քաղաքական կարգավորման հասնելու հնարավորությունը»,- ասել է Լավրովը Օմանի իր գործընկեր Բադր բին Համադ Ալ-Բուսաիդիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Միաժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետաքրքրություն է ցուցաբերել խաղաղ բնակչության տարհանման հարցով։ «Մենք նրան խորհուրդ ենք տվել առաջին հերթին դիմել Կիևի իշխանություններին՝ պահանջելով դադարեցնել խաղաղ բնակչության ելքը ռազմական գործողության տարածքներից»,- հավելել է նա։ Լավրովը նաև ասել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Ուկրաինայում «հատուկ գործողության» ավարտը կօգնի դադարեցնել միջազգային իրավունքը խաթարելու Արևմուտքի փորձերը։