Ռուսական հետախուզությունը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ Ֆինլանդիայի հարաբերություններով
Ֆինլանդիայի անվտանգության ոստիկանությունն իր տարեկան զեկույցում պնդում է, որ ռուսական հետախուզությունն ուշադիր հետևում է Հելսինկիի և ՆԱՏՕ-ի հարաբերություններին, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով նշված զեկույցը։
Փաստաթղթում նշվում է, որ արտաքին ուժերը Ֆինլանդիայում մշտական լայնածավալ հետախուզական գործողություններ են իրականացնում։ Օտարերկրյա հետախուզական ծառայությունները փորձում են տեղեկություններ ստանալ Ֆինլանդիայի քաղաքականության, տնտեսության և ազգային պաշտպանության մասին, ինչպես նաև այլ ոլորտների վերաբերյալ:
«Շարունակական հետախուզական գործողությունները, որոնք սպառնում են Ֆինլանդիայի ազգային անվտանգությանը, շարունակում են իրականացվել հիմնականում Ռուսաստանի և Չինաստանի հետախուզական կազմակերպությունների կողմից»,- ասվում է փաստաթղթում։