ԱՄՆ-ում ՀԴԲ-ն կանխել է առևտրի կենտրոնի վրա հարձակումը՝ ձերբակալելով 18-ամյա կասկածյալինԹրամփը հայտնել է հոկտեմբերի 7-ի հարձակման երրորդ տարելիցին Նեթանյահուի հետ ունեցած զրույցի մասինFlydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթելԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱրթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԻսպանիայի խոշորագույն արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել բնակարանային ճգնաժամի պատճառովԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցըՄեզ ամեն օր ահաբեկում են, առաջարկում են նոր զիջումներ, իսկ ովքեր համաձայն չեն, հալածվում են (տեսանյութ)Carlsberg-ը կգնի PepsiCo-ի գործարանները Հայաստանում և Վրաստանում. ReutersԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինԱնհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ ԳալստյանԻ՞նչ է միակողմանիորեն զիջել Փաշինյանը՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների շրջանակներում․ ՍաղաթելյանԿոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան ՀակոբյանՀորմուզի նեղուցում լցանավերի վրա հարձակումների թիվը՝ Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր հասել է առավելագույնին. ReutersԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԵվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն վարելՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՎերջին երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ ԶաքարյանԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերՂազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերումՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց․ նա տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայրԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԿարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հնդկաստանը Ուկրաինային և Ռուսաստանին ներկայացրել է հրադադարի սեփական ծրագիրըՀայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալները ԵՄ աճել են գրեթե 70 տոկոսով. ՀՀ էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակներըՀայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներԵրթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբՁերբակալված ուսուցիչը 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր. HraparakՓաշինյանի հետ անգամ ֆեյք լուսանկարում հայտնվելն անձնական վիրավորանք է, AI-ով նկարը ստեղծել են Քոչարյանի աջակիցները. Միքայել ՄինասյանՄրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերըՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրարԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԷջմիածնում բժշկական կենտրոնի կառուցումը կտևի 2–3 տարի. ՀՀ առողջապահության նախարարԵրեմ Սարգսյանի գործով CCBE-ն ընդգծել է փաստաբանի անկախության և գաղտնիքի պաշտպանության կարևորությունըՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՕշականում միասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջԵկեղեցին չի փորձում ձեռք բերել պետական իշխանություն. նա փորձում է պահել այն, ինչ պետությունը չի կարող փոխարինել՝ հոգևոր միասնությունը, ինքնությունն ու հիշողությունըԱրբանյակային լուսանկարները վկայում են Իրանի միջուկային օբյեկտում նոր ակտիվության մասինՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +23-ի. եղանակը առաջիկա օրերինՈստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է մանկահասակ երեխային գրկած քաղաքացին ձերբակալվելԹաղման նպաստ կստանան միայն անապահովները. որոշել են գումարը հատկացնել այս պահին ապրող թոշակառուներին. ԹորոսյանՍեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27%-ով
Հասարակություն

Միասնության երթը կայացավ (ֆոտո)

Մայիսի 9-ը Շուշիի ազատագրման 30-րդ տարեդարձն էր: Մեր պատմության փառավոր էջերից մեկը, մեր հաղթական ոգու և մեր տեսակի վերարժևորման 30-րդ տարեդարձը:

Սակայն այսօր՝ 30 տարի հետո Շուշին մերը չէ: Այդուհանդերձ, Շուշին մեր հոգու հաղթանակի սիմվոլն է:Արդեն 2-րդ տարին անընդմեջ, մայիսին 9-ին Միասին շարժման նախաձեռնությամբ կազմակերպվում է երթ դեպի Եռաբլուր:

Երթն այս անգամ ևս մեկնարկեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակից, որտեղից հոծ բազմությունը՝ հասարակական և մշակութային կազմակերպություններ ու գործիչներ, կրթօջախներ, զոհվածների հարազատներ, սրտացավ քաղաքացիներ հայրենասիրական երգերի հնչյունների ներքո շարժվեց դեպի Եռաբլուր:

Մեր հերոս նահատակների նկարները ձեռքներին, հարյուր մետրանոց հայկական դրոշը երիտասարդ սերունդը գլխավերևում պարզած հասավ Եռաբլուր՝ սրտներում հույս և հավատ փափագելով, որ դեռ ուղղելու ենք մեր մեջքը, հզորանանք և արժանի լինենք մեր նահատակների սխրանքներին:

Այս երթով Միասին շարժման նախաձեռնողները նպատակ ունեին համերաշխություն և միասնություն տարածել ու սերմանել: Միասնություն, որը վեր է բոլոր տեսակ քաղաքական խաղերից, ասում է շարժման համահիմնադիր Գևորգ Թադևոսյանը. «Բոլորը դժգոհ են իրարից, բոլորը մեղադրում են իրար, բզկտում՝ այդպես ջուր լցնելով թշնամու ջրաղացին: Մինչդեռ յուրաքանչյուր ոլորտում պետք է լինի միասնություն, ազգային անվտանգության վեհ գաղափար: Մենք պետք է հանուն միասնության քայլ անենք, միավորվենք և ուժեղանանք»:

Հասնելով Եռաբլուրի բարձունք, տեղացող հորդ անձրևի տակ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի տղաները քոչարի պարեցին, հնչեցին հայրենասիրական երգեր երգիչ-երգահան Արսեն Համբարյանի, հեղինակ կատարողներ Ռուբեն Քամալյանի, Վահե Քոչարի, Գագիկ Շիբոյանի կատարմամբ: Գևորգ Թադևոսյանի կարծիքով Եռաբլուրը սգո տեղ չէ, այն մեր հոգու տաճարն է և այստեղ մենք եկել ենք անմահներով հզորանալու համար: Իսկ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի կարծիքով էլ պատերազմը հայի տեսակն է, հայրենիքում ապրելու, պետականություն ու անկախություն, ազգային արժանապատվություն ունենալու համար հայը դատապարտված է կրել պատերազմի խաչը. «Ուզենք թե ոչ, պատերազմ լինելու է, և սրիկա է նա, ով ազգը կտանի տկարության, փոխարենը զինելու և վերակերտելու բանակն ու ռազմարդյունաբերությունը: Ես ուզում եմ կոչ անել մեր ժողովրդին լինել զորեղ, լինել արժանի 90-ականներին կերտած հաղթանակին ու հերոսներին: Հայոց հերոսածին արգանդը չի ամլացվել և ես վստահ եմ, որ այս երթը պետք է ուժ տա նոր ազատագրումների և նոր հերոսների ծնունդին»:

Անանիա Շիրակացի ճեմարանի միջին դպրոցի տնօրեն Տաթևիկ Արզումանյանը դառնացած սրտով, բայց մեծ հավատով է այսօր եկել Եռաբլուր ցույց տալու, որ ոչ ոք չի մոռացվել, եկել է գնահատելու և կարևորելու այն ներդրումն ու զոհողությունը, որ իրագործեցին մեր տղաները:

Հադրութցի Լիանա Պետրոսյանի համար այս երթը նաև պահանջատիրության խորհուրդ ունի, որովհետև մենք ունենք բռնազավթված Հադրութ ու Շուշի, որտեղ դեռ հաղթանակներ պիտի կերտենք:

Վերջում երթի մասնակիցները հարգանքի տուրքը մատուցեցին զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմահների շիրիմներին: