Սևանա լճում վերսկսվել են որոնողական աշխատանքները
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից, մայիսի 11-ին, ժամը 05։40-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ:
Ժամը 08։00-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
Մայիսի 6-10-ն իրականացվել են որոնողական աշխատանքները, ներգրավվել են 32 փրկարար ծառայող, 7 ջրային տեխնիկա և երկու անօդաչու թռչող սարք. տեղում իրականացվել է օդային և ջրային հետախուզություն թռչող և լողացող սարքերի օգնությամբ:
Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։