Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Գինովցած մարդու սինդրոմը. ո՞ւմ է ձեռնտու ներքին թշնամանքը, հանրային սուր բևեռացումն ու ընդգծված ագրեսիան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Տասն օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը երկու ուղերձ է հղել՝ «Քաղաքացու օրվա» և Մայիսի 9-ի առթիվ: Երկուսում էլ տեղ է գտել միևնույն մերկապարանոց ձևակերպումը: Ընդ որում՝ բառացի միևնույն: Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը: Ասում է. «Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք»: Իսկ ի՞նչ է նշանակում սա: Հոգեբանները նման բացականչությունները համեմատում են գինովցած մարդու վիճակի ու արձագանքի հետ: Որքան մարդը շատ է գինովցած, այնքան շատ է փորձում ցույց տալ, որ սթափ է: Իսկ երբ նրան ասում ես, որ ինքը հարբած է, անպայման հակադրվում է՝ թե «չեմ խմել», կամ՝ «ընդամենը 2 բաժակ եմ խմել»:

Սա պարզ ինքնապաշտպանության բանաձևն է. մարդը որքան շատ է մեղավոր, այնքան բարձր է գոռում, որ ինքն անմեղ է: Մենք այստեղ չենք դիտարկում բարոյական կողմը, քանզի «խմածությունը», այսինքն, այս պարագայում՝ սեփական մեղավորությունն ընդունելու համար անհրաժեշտ է լինել կայացած անձնավորություն, ունենալ քաջություն ու, ամենակարևորը, բարոյական բարձր չափանիշներ: Սա այդ դեպքը չէ, ուստի բավարարվենք սոսկ հոգեբանական ասպեկտով:

Նշյալ հայտարարությունը, հասկանալի է, պարզապես հայտարարություն է, դրա տակ դրված չէ ո՛չ փաստ, ո՛չ հիմնավորում: Փոխարենն առաջ է գալիս հանրության գիտակցականության վրա ազդելու գործիքակազմը, որը դարձյալ հոգեբանական հենք ունի: Կոլեկտիվ ընկալման վրա ազդելու առաջնային գործիքը, որ կիրառել ու կիրառում է Փաշինյանը, պարզ մանիպուլ յացիան է՝ բնականաբար, հեռահար ու «գաղտնի» նպատակներով: Այդ թվում՝ իշխանության հասնելու, իշխանությունը պահելու, իսկ հիմա արդեն՝ ինքնապաշտպանության նկատառումներով: Դրա «լավագույն» օրինակներից մեկը «նախկինների» թեման է, որը Փաշինյանը հետևողականորեն կիրառում է: Մյուսը, այսպես կոչված, «թալանի» ու «լափելու» թեմաներն են:

Ու թեկուզ չորս տարվա ընթացքում այդ «թեմայով» որևէ բացահայտում չի եղել, թեկուզ որևէ մեկի կյանքը այս չորս տարում չի լավացել (բացառությամբ քպականների), սակայն հաջողվել է մարդկանց մեջ ներարկել իրենցից «գողացածի» հոգեբանությունը: Վերջնարդյունքում այսօր մեր հասարակության որոշակի հատվածի շրջանում հավասարության նշան է դրվել «ուտելու» (ստամոքսային մտածողություն), ընդհանրապես՝ նյութականի ու... անվտանգության միջև: Նաև այս հանգամանքն է այսօր պատճառը, որ վտանգի զգացողությունը, անվտանգային իմունիտետը հասարակության բավականին պատկառելի քանակի մեջ պարզապես հասցվել է նվազագույնի, եթե չասենք ավելին: Շատերս ենք զարմանում, թե ինչպես է լինում, որ նույն այդ շրջանակները անտարբեր են թե՛ երկրին սպառնացող ակնհայտ վտանգների, թե՛ բոլորիս գլխին թափված աղետների հանդեպ:

Իրականում պատասխանը հստակ է. տարիներ շարունակ հարաբերականորեն ասած «նիկոլիզմը» արտաքին ուժերի հետ միասին կարողացել է ջնջել որոշակի հատվածի վերլուծական մտածողության ունակությունը, էլ ավելի լավ կարողացել են ազդել այդ կարողությունն ի բնե չունեցողների վրա: Հաջորդ «աշխատանքները», որ հաջողությամբ կիրառել են վերը նշված ուժերը, խորապես շաղկապված են միմյանց: Խոսքը մի կողմից՝ ատելության, թշնամանքի մթնոլորտի սերմանման ու աստիճանաբար խորացման մասին է, մյուս կողմից՝ այդ ճանապարհին հասարակության ընդգծված բևեռացման հասնելու, այսինքն, պարզ ասած՝ սևերի ու սպիտակների բաժանելու մասին: Դրա արդյունքում այսօր մենք ունենք բավականին ագրեսիվ տրամադրված «կողմեր»: Ընդ որում, ներկայումս առկա է հենց երկու բևեռ՝ փոքրաթիվ «նիկոլներ» ու մնացյալը: Այստեղ առանձնահատուկ պետք է շեշտել, որ այդ «մնացյալը» բավականին լայն «աշխարհագրություն» ունի, այն է՝ գործ ունենք տարբեր տեսակետներ, նույնիսկ ծայրահեղորեն տարբեր տեսակետներ ունեցող շերտերի հետ, որոնց միավորում է բացառապես Նիկոլին անվերապահորեն հեռացնելու համոզմունքն ու Հայաստանին և Արցախին սպառնացող առարկայական վտանգների հստակ գիտակցումը:

Ու ամենևին պարտադիր չէ, որ նրանք բոլորը լինեն փողոցում: Ինչ վերաբերում է «նիկոլներին», ապա այստեղ առկա է մի քանի «շերտ». նրանք, որոնք իրենց ներկայիս արտոնյալ վիճակը կորցնելու և իրենց «նախկին կյանքին» վերադառնալու վախ ունեն, նրանք, որոնք ինչ-որ կերպ սնվում են իշխանություններից, և նրանք, որոնք վերը նշված մանիպուլ յացիոն գործիքակազմի արդյունքում ենթարկվել են սթափ ու վերլուծական մտածողության «բլոկադայի»: Կան էլի որոշ «շերտեր», սակայն դրանք «երդվյալներ» չեն:

Ինչ վերաբերում է նյութի այս հատվածի սկզբում նշված «կողմերին», ապա, կրկնենք, գրեթե բոլորի շրջանում առկա է աջակիցների՝ ագրեսիվ տրամադրված որոշակի զանգվածի առկայություն, «հակառակորդներին» պատժելու մարմաջ, այդ թվում՝ սոցցանցերում: Տարբերությունը հիմնականում մոտեցումներն ու ձևակերպումներն են: Օրինակ՝ եթե իշխանություններին սատարողները, որպես կանոն, իրենց դուր չեկածներին կոչ են անում «սպանել, մորթել, գնդակահարել, բռնաբարել», ապա հակաիշխանականները հիմնականում առաջարկում են «պատասխանատվության ենթարկել»: Հենց Նիկոլ Փաշինյանի կամ, հավաքականորեն ասած, «նիկոլիզմի» ցանած պտուղների արդյունքն է, որ այսօր նաև փողոցում են լինում ընդհարումներ, որ հայ մարդը պատրաստ է հոշոտել հայ մարդուն: Այն դեպքում, երբ իրական թշնամին չոքել է մեր դռանը: Ու սա էլ, թեկուզ շատ ցավալի, շատ անընդունելի, սակայն զարմանալի չէ, որովհետև իշխանությունը շարունակում է նույն մեթոդները:

Ի մասնավորի, սադրիչներ է ուղարկում երթերին (այդ թվում՝ թե՛ որոշ «գնելների», թե՛ տարեց մարդկանց, թե՛, այսպես կոչված, «թաղի խուժանին» կամ «ախուրյանցի անոներին»)՝ բախում հրահրելու և մարդկանց բերման ենթարկելու անթաքույց նպատակով, իսկ բախման 1-2 դեպքերում ընդդիմադիրներին անվանում հրոսակներ, ինչը այս իշխանությունը երբեք իրեն թույլ չի տվել թշնամու մասին արտահայտվելիս: Այն, որ ցանկացած բռնություն, ծեծ անընդունելի է, չի քննարկվում:

Բայց սա էլ է հոգեբանական խնդիր. այս իշխանությունը շատ լավ գիտի, որ հասարակության որոշակի շերտ այդպես էլ բոլոր կողմերի գործողությունները չի վերլուծելու, չի մտածելու, թե ինչու հանկարծ երեք «գնելները» հայտնվեցին նույն ժամին նույն տեղում, ինչ բազմամարդ երթերը, թե ինչպես թոշակով ապրող պապիները հանկարծ որոշեցին ձվեր առնել ու շպրտել մարդկանց վրա, թե ինչու են 2-3 հոգով ամենածայրահեղ վիրավորանքներ ու հայհոյանքներ հնչեցնում հազարավորներին, հատկապես, երբ այնտեղ կարող են լինել նաև տաքարյուն մարդիկ: Նորից ենք նշում՝ ցանկացած բռնություն անթույլատրելի է, դատապարտելի է: Պարզապես արձանագրենք, որ միակողմանիությունն ու երկակի ստանդարտները ինքնին մանիպուլ յացիա են, կեղտոտ մանիպուլյացիա...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում