Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Ո՞ւմ է վախեցնում ազգային ուժերի ակտիվությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Տևական ժամանակ է, ինչ ընդդիմության նախաձեռնած «Դիմադրություն» շարժումը երթեր, հանրահավաքներ և անհնազանդության տարբեր ակցիաներ է իրականացնում իշխանափոխության հասնելու նպատակով։ Հասկանալի է, որ ընդդիմությունը իշխանափոխության միջոցով փորձում է հասնել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի շտկմանը, սակայն իշխանափոխությունը չի կարող ինքնանպատակ լինել, և հավաքների մասնակիցների ու ընդհանրապես հանրության շրջանում ակնկալիքներ կան այն հարցի վերաբերյալ, թե ընդդիմությունը, բացի խոսքերից ու կոչերից, ինչ ծրագրային քայլեր պետք է ներկայացնի, ապա իրականացնի։

Նախօրեին «Դիմադրություն» շարժման անունից հայտարարվեց ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համահայկական հստակ օրակարգեր ձևավորելու մասին։ Այդ համատեքստում խոսքն այն ճանապարհային քարտեզի մասին է, որը նախատեսում է ոչ միայն շարժման մասնակիցների թվի ավելացում և հրապարակի ճնշմամբ իշխանափոխության իրականացում, այլև շարժման մասնակից ուժերի կողմից հավաքական պատասխանատվության ստանձնում, որի արդյունքում կձևավորվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը կազմված կլինի պրոֆեսիոնալներից և հասարակության լայն համախմբում կապահովի։ Ըստ ընդդիմության, պրոֆեսիոնալ մասնագետների ներգրավվածությունը կառավարության համակարգում պետք է թույլ տա ստեղծել բարձրակարգ բանակցային խումբ, որը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կբանակցի ոչ թե պարտվողականության, այլ բացառապես ազգային-պետական շահերի դիրքերից։

Պետության կառավարման տեսանկյունից կարևոր է, որ ընդդիմությունը նախատեսում է բացառել կարևորագույն հարցերի վերաբերյալ վարչապետի կողմից միանձնյա որոշումների կայացումը։ Ըստ այդմ, վարչապետի գերլիազորությունները սահմանափակվելու են, ներդրվելու են իրական պառլամենտական կառավարման մեխանիզմներ։ Հենց վարչապետի լիազորությունների գերկենտրոնացումն ու միանձնյա որոշումների կայացման արդյունքում է, որ իշխանության կազմում ոչ թե պրոֆեսիոնալների թիմ է գործում, այլ կամակատարների խումբ, որն առաջնորդվում է բացառապես Փաշինյանի նախընտրություններով։

Փաստացի ունենալով միանձնյա իշխանություն՝ Փաշինյանը կադրերին ընտրելիս առաջնորդվում է ոչ թե նրանց մասնագիտական որակներով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ։ Իսկ այդ կադրերի գլխավոր խնդիրը Փաշինյանի իշխանության շահերի սպասարկումն է։ Իշխանության գերկենտրոնացման արդյունքում է նաև, որ Փաշինյանը սեփական իշխանությունը պահելու համար ամեն անգամ տեղի է տալիս արտաքին ուժերի կողմից ճնշումներին և դադարում է հաշվետու լինել հանրության առաջ։ Դրա հետևանքով է, որ հայ հանրությունը ամեն անգամ մի նոր զիջման փաստի առաջ է կանգնում, սակայն իրադարձությունների վրա ազդել չի կարողանում, քանի որ Փաշինյանն իր փոխարեն արդեն որոշել է։ Իսկ նրա կողմից զիջողական կամ պարտվողական քաղաքականությունն իր հերթին նոր զիջումների է բերում։

Օրինակ՝ Փաշինյանը հայտարարեց Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին, սակայն դրա արդյունքում Բաքուն ոչ թե կանգ առավ, այլ նոր պահանջներ առաջ քաշեց։ Պատահական չէ, որ հիմա էլ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարում է, թե անկլավները՝ Ղազախի շրջանի 7 գյուղեր և Նախիջևանի Քյարքի (Հայաստանի Տիգրանաշեն) գյուղը Ադրբեջանի տարածքն են, և Ադրբեջանին վերադարձնելու հարցերը, ի թիվս այլ հարցերի, պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման շրջանակում։ Սակայն եթե իր նույնիսկ նաև այս պահանջի հետ Փաշինյանը համաձայնի և հանրությանը ներկայացնի, թե այլ ելք չկար, այլընտրանքը պատերազմն էր, ապա դրանով ադրբեջանական կողմի պահանջների շքերթը չի դադարելու։ Հաջորդիվ Բաքուն արդեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և Սյունիքի հարցն է բարձրացնելու՝ նշելով, թե քարտեզներ են գտել, որում Սյունիքը պատկերված է Ադրբեջանի կազմում։

Պատահական չէ, որ Ալիևը օրերս ընդգծում էր, թե 1920 թվականի քարտեզով Երևանն ու Զանգեզուրը Ադրբեջանի տարածքում են եղել։ Այսինքն, ինչպես տեսնում ենք, հակառակորդի ախորժակն անընդհատ աճում է և դեռ աճելու է, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ուղղակի ընդունակ չէ դիմադրել թուրք-ադրբեջանական պահանջներին։ Եվ այս տրամաբանության շրջանակներում հակառակորդն էլ է հասկանում, որ Փաշինյանի կառավարության պաշտոնավարման շարունակականությունն իրենց շահերից է բխում, անընդհատ կճնշեն նրան ու կհասնեն իրենց նպատակներին, ինչպես որ այսքան ժամանակ կատարել են։ Կարճ ասած՝ Բաքվին ձեռնտու չէ, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա, և ազգային ուժերը գան իշխանության ու հանրային լայն կոնսոլիդացիա ապահովեն, որոնց հետ գործ ունենալն ավելի բարդ է լինելու։ Ուստի, պատահական չէ, որ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հատուկ անդրադառնում է Հայաստանում ընդդիմության նախաձեռնած հանրահավաքային պայքարին՝ նշելով, թե ընդդիմությունը պատրանքներով է տարված, չունի լայն հանրային աջակցություն, և հավաքներին նույնիսկ հինգ-վեց հազար մարդ չկա։

Ծանոթ ձևակերպումներ են, չէ՞... Կարծես թե «ներսում» էլ ենք ամեն օր նման բան լսում իշխող ուժի ներկայացուցիչների կողմից: Այսինքն, ընդդիմության քայլերի դեմ պայքարում են քպականներն ու Ադրբեջանը, որը, հասկանալով, որ Հայաստանում գործող իշխանությունների պաշտոնավարման շարունակությունն իրենց առավելություն է տալիս, փորձում է անմիջապես «օգնության հասնել» Փաշինյանին՝ նրա թեզերը կրկնելու և ընդդիմության շարժման վրա ցեխ շպրտելու միջոցով։ Տվյալ դեպքում Բաքվի ու Փաշինյանի շահերը համընկնում են»

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: