Պենտագոնը չի հավատում Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի պատերազմին
«Պենտագոնը չի տեսնում ՆԱՏՕ-ի հետ ռազմական բախման մեջ մտնելու Ռուսաստանի ցանկությունը». Այս մասին մայիսի 11-ին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը` ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում լսումների ժամանակ։
Օսթինը նշել է, որ Ռուսաստանի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներից որևէ մեկի վրա տեսականորեն հնարավոր հարձակումը արմատապես կփոխի աշխարհաքաղաքական իրերի ներկա վիճակը:
«Եթե Ռուսաստանը որոշեր հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ ինչ-որ երկրի վրա, ապա դա իրավիճակն արմատապես փոխող գործոն կլիներ։ Ինչ վերաբերում է 5-րդ հոդվածի պարտավորություններին, իհարկե, ՆԱՏՕ-ն, ամենայն հավանականությամբ, կպատասխանի ինչ-որ կերպ և ինչ-որ ձևով որպես կոալիցիա», - մեջբերում է Strana-ն նրա խոսքերը: