Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Նախկին թաղապետի բնակարանն ու ավտոմեքենան կալանքի տակ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին եւ նրա կնոջը՝ Արմինե Հարությունյանին պատկանող գույքը կալանքի տակ է: Հայցը ներկայացրել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը՝ միջնորդելով գույքի վրա կալանք կիրառել՝ որպես հայցի ապահովման միջոց: Տպավորություն է, թե Ռուսլան Բաղդասարյանն ահռելի քանակության գույք ունի: Ի՞նչ գույքի մասին է խոսքը: «Այս փուլում գույքի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,- պատասխանում են դատախազությունից: Սակայն մենք պարզեցինք, որ խոսքն ընդամենը մեկ բնակարանի եւ մեկ «Camry» ավտոմեքենայի մասին է: Ռուսլան Բաղդասարյանին ծանուցել են գործընթացի վերաբերյալ: Նրա փաստաբան Հրանտ Անանյանը «Հրապարակին» հայտնեց, որ առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից, քանի որ նոր է ստացել գործի նյութերը եւ դեռ մանրամասն չի ծանոթացել դրանց:

Որոշ տեղեկություններ որսալ, այնուամենայնիվ, հաջողվեց: Պարզվում է՝ դատախազությունը ոչ թե հայց է ներկայացրել, այլ լուրջ ու քրտնաջան աշխատանք է կատարել՝ վերհանել է, թե ՀՀԿ անդամ Ռուսլան Բաղդասարյանը որքան ծախս է կատարել վերջին 20 տարվա ընթացքում, ապա հաշվել է նրա գրանցված եկամուտը եւ, համեմատելով թվերը, որոշել, որ նախկին թաղապետի ծախսերը գերազանցում են գրանցված եկամտի չափը:

«Հիմա ընդամենը նայում ենք՝ ճի՞շտ են հաշվել, թե՞ ոչ, որովհետեւ տարիների հաշվարկ են կատարել: Երկրորդ հարցն էլ այն է, որ արդյոք, եթե իրենք գրանցված եկամուտ չեն տեսել, նշանակո՞ւմ է, որ դա անօրինական եկամուտ է եղել: Այսինքն՝ միանձնյա ուսումնասիրություն է կատարվել, առանց կոնկրետ փաստարկներ նախանշելու: Հիմա ուսումնասիրության փուլում ենք, ծանոթանալուց հետո մենք էլ դիրքորոշում կհայտնենք»,- ասում է Հրանտ Անանյանը:

Փաստաբանը վրդովված է այն հանգամանքից, որ առանց իր պաշտպանյալին ծանուցելու, առանց նրա փաստարկները լսելու, առանց կարծիքը հաշվի առնելու միանգամից «ավտոմատ» մտցրել են հրապարակային դաշտ՝ հաղորդագրություն տարածել, խաղալով նրա հեղինակության հետ: Նա կարծում է, որ Դավթաշենի նախկին թաղապետի նկատմամբ իրականացվող գործընթացում քաղաքական կոմպոնենտ կա: «Մի բնակարան ու մի ավտոմեքենա ունեցողի հետեւի՞ց են ընկել»,- հարցնում է նա:

Իշխանությունների բացասական վերաբերմունքը ՀՀԿ-ական Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ ձեւավորվել է դեռեւս 2019 թվականին, երբ վերջինս կոնֆլիկտ էր ունեցել Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Այն ժամանակ Մարությանի եւ նիկոլականների առուները դեռ չէին բաժանվել, իսկ Բաղդասարյանը տարբեր առիթներով անխնա քննադատում էր Հայկ Մարությանին՝ մեղադրում էր նրան անարդյունավետ ու քաղաքի բյուջեի համար թանկ, «երեւանցիների» հաշվին աղբահանություն կազմակերպելու, մայրաքաղաքն «ուզվոր Կարապետ» սկզբունքով կառավարելու, տնտեսվարողներից ու սփյուռքից գումարներ մուրալու մեջ:

Այն ժամանակ իշխանությունները Բաղդասարյանի դեմ գործ էին հարուցել մի քանի հոդվածով՝ է՛լ յուրացում, է՛լ պաշտոնեական կեղծիք, է՛լ փաստաթղթերի կեղծում: Տարել էին կալանքի, սակայն դատարանը մերժել էր կալանքի միջնորդությունը, հետո էլ գործը կարճվել էր՝ հիմքեր չլինելու պատճառով: Սակայն իրավապահները ոչ մի կերպ չեն ցանկանում հանգիստ թողնել Բաղդասարյանին:

Ըստ Հրանտ Անանյանի՝ Բաղդասարյանին եւ նրա կնոջը պատկանող գույքի վերաբերյալ վարույթն ածանցվել է հենց այս կարճված գործից, որպեսզի քրեականից դուրս վարույթ լինի: «Օրենքը շատ անհստակ է այս մասով: Ստացվում է՝ մեկին կարող են որպես մեղադրյալ ներգրավել, հետո մի ժամանակ անց կարճել, բայց այն, որ մեղադրյալ են ներգրավել, դա արդեն առիթ է, որ նրա նկատմամբ ապօրինի գույքի հետ կապված ուսումնասիրություն սկսվի: Եվ այն, որ նախնական գործն արդարացման հիմքով կարճվում է, էլ ոչ մեկին չի հետաքրքրում»,- բացատրում է Հրանտ Անանյանը: Այսպես՝ իշխանության քննադատները, անցանկալիները մշտապես պահվում են գույքի բռնագանձման դագանակի տակ, իսկ քրեական վարույթները լավ առիթ են այդ վարույթները հարուցելու համար, անկախ դրանց հետագա ճակատագրից»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում