Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա փոխել է Եվրոպայում անվտանգության բանաձևը. Բորիս Ջոնսոն
«Եվրոպայում իրավիճակը կտրուկ փոխվել է Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո։ Դա հետսառը պատերազմի ժամանակաշրջանի ավարտն էր։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ջոնսոնն ասել է, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա փոխել է Եվրոպայում անվտանգության բանաձեւը, իրականությունն ու նրա ապագան։
«Մենք ականատես ենք լինում Սառը պատերազմից հետո դարաշրջանի ավարտին, և Ուկրաինայի վրա հարձակումը, ցավոք, նոր էջ է բացել»,- վարչապետի խոսքերն է մեջբերում RBC-Ukraine-ն։