Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ կհետազոտեն Կասպից ծովը
Ռուսաստանի և Ադրբեջանի գիտական կազմակերպությունները կամրապնդեն համագործակցությունը մերձկասպյան տարածաշրջանի հետազոտությունների ոլորտում։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է չորեքշաբթի օրը Մոսկվայում՝ Կասպյան երկխոսության միջազգային ասամբլեայի շրջանակներում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի աշխարհագրության ինստիտուտի, Կասպյան գիտության և նորարարությունների խորհրդի (SIC) և Կասպից ծովում տեխնոլոգիաների զարգացման և գիտական համագործակցության աջակցության Կասպյան ասոցիացիայի գիտության և նորարարությունների ներկայացուցիչները։
Սույն պայմանագիրն անժամկետ է և ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրումից հետո։