Սաակաշվիլիին բանտից հիվանդանոց են տեղափոխել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից տեղափոխում են մասնավոր կլինիկա, որտեղ նրան հետազոտում են, հայտնում է Sputnik-Գրուզիան։
Նշվում է, որ Վրաստանի նախկին ղեկավարի հետ շտապօգնության մեքենան արդեն Ռուսթավիից Թբիլիսի ճանապարհին է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միխայիլ Սահակաշվիլին համաձայնվել էր հետազոտություն անցնել Վիվամեդ կլինիկայում, որն իրեն առաջարկել էր արդարադատության նախարարությունը՝ իր վիճակի վատթարացման պատճառով։