Շոլցը զանգահարել է Զելենսկին և քննարկել պատերազմը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում տեղեկատվություն է ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա իրավիճակի և բանակցային գործընթացի մասին, ասվում է Գերմանիայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Ուկրաինային հետագա օգնություն ցուցաբերելու կոնկրետ, գործնական ուղիներ և պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ։