ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային մեղադրում է միջուկային փորձարկումներ նախապատրաստելու մեջ
«Հյուսիսային Կորեան պատրաստում է Ֆունգերիի փորձադաշտը յոթերորդ միջուկային փորձարկման համար»։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ի կողմից առաջարկված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագծի շուրջ բանակցությունները ԿԺԴՀ-ի դեմ հրթիռային փորձարկումների համար նոր պատժամիջոցների ներդրման վերաբերյալ մոտ են ավարտին:
«Միացյալ Նահանգներն աշխատում է Խորհրդի գործընկերների հետ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն (միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման մասին) նոր բանաձևի շուրջ: Ես շնորհակալ եմ իմ գործընկերներին այս թեմային լուրջ վերաբերմունքի և կառուցողական բանակցային աշխատանքի համար։ Այժմ մենք մոտենում ենք ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւի նախագծի շուրջ բանակցությունների ավարտին»,- ասել է նա: