Կամերունի կենտրոնական հատվածում ինքնաթիռ է կործանվել
Կամերունի կենտրոնական հատվածում ինքնաթիռ է կործանվել.
Ինքնաթիռում եղել է 11 մարդ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին։Երկրի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ օդային երթևեկության վերահսկիչները կորցրել են կապն օդանավի հետ, այնուհետև ինքնաթիռը հայտնաբերվել է Նանգա Էբկո քաղաքի մոտ գտնվող անտառում, որը գտնվում է մայրաքաղաք Յաունդեից մոտ 150 կմ դեպի հյուսիս-արևելք:
Մահացածների մասին տվյալներ չեն տրվում։ Նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ փրկարարները «փորձում են գտնել ուղեւորներ»: