Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին
Մոսկվայում մայիսի 16-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որին կմասնակցի ՀԱՊԿ-ում նախագահող Նիկոլ Փաշինյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:
«Մայիսի 16-ին ՀԱՊԿ-ի 30-ամյակի կապակցությամբ Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ-ի անդամ պետությունների գագաթնաժողովը: Նախատեսված է և՛ առաջնորդների հանդիպում, և՛ նրանց առանձին շփումը՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով: Միջոցառման արդյունքների մասին լրագրողներին տեղեկատվություն կտան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ներկայում ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Պեսկովը: