Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան

Ինչու՞ պետք է մասնակից դառնալ անհնազանդությանը…

Գագիկ Ասատրյանը բաց նամակով դիմել է բոլոր նրանց, ովքեր ասում են՝ Օպերայում Արցախ չեն փրկում։

«Ինչու՞ պետք է մասնակից դառնալ անհնազանդությանը…

Այն ամենը, ինչ որ տեղի է ունեցել մեր երկրում, և այսօր՝ ինչ որ տեղի է ունենում, դա գեներացիայի արդյունք է։ Պարզ պարադոքս է՝ միշտ էլ հնձում ես այն, ինչ որ ցանել ես, ու միշտ էլ ունեցել ես այն, ինչին որ արժանի ես։ Սխալը միշտ եկել է մեզնից մեղքը վանելու ու օտարին մեղադրելու մեջ․․․երբ դու ուժեղ ես, երբ քո կարծիքը հաշվի են առնում, երբ դու քեզնից ներկայացնում ես ինչ որ բան դու չես կարող օգտագործվել․․այդպես է կյանքում, բնության մեջ, տիեզերքում, կրոնում և քաղաքականության մեջ։ Ամեն տեղ, միշտ ու ամենուրեք լինում են զոհեր և որսորդներ, ուժեղներ և թույլեր, օգտագործողներ ու օգտագործվողներ։

Բնության մեջ չի կարող եղնիկը մտածել, որ առյուծն է մեղավոր, որ իր հետևից է ընկել, այլ մանկուց, բնազդով նա սովորում է արագ վազել, որպեսզի չդառնա զոհ։ Նույն այդ ժամանակ առյուծն իր կորյունին սովորեցնում է՝ ինչպես պետք է որս անել, ինչպես դարանակալել, զոհի որ մասից բռնել։ Այդպես է նաև մարդկային գիտակցության մեջ՝ մեկն ուզում է ենթարկվել, մյուսն ուզում է ենթարկել իրեն։ Խնդիրը գիտակցության մեջ է, և այդ գիտակցությունից ստեղծված գեներացիայի մեջ, նրա մեջ, թե դու քո գիտակցությամբ, կենցաղով, բարքով, սրտով ու ուղեղով ինչ ես ցանկանում․․․

1988 թվականին տեղի ունեցավ գեներացիա ու ողջ ժողովուրդը ոտքի կանգնեց ու ասաց՝ Արցախը պետք է լինի հայկական, Արցախը մերն է, մենք այն ազատագրելու ենք․․ողջ կոչերը, լոզունգները, հավաքները գեներացված էին միայն մեկ բանի շուրջ՝ Արցախ։ Արցախի անկախությունը ցանկանում էին խելացիներն ու հիմարները, ուժեղները և թույլերը, առաջադեմներն ու հետամնացները․․ու այդ գեներացիայի արդյունքում էր, որ Արցախն ազատագրվեց, քանի որ դա ցանկանում էին բոլորը, դրանով էին ապրում բոլորը․․այդ գեներացիան իր մեջ պարունակում էր ազգայինը վերգտնելու, մեջքը շտկելու, սխալներն ուղղելու, գենը վերաիմաստավորելու և որ ամենակարևորն է՝ միասնականության գեներացիա․․մի ամբողջ ժողովուրդ իր ձայնով պայթեցնում էր երկինքն ու տիեզերքը ու այնտեղ ցանում էր անկախության և ազատագրության սերմերը, որոնք շատ շուտ սկսեցին ծլարձակել․․օտար երկրներից շատերն ասում էին՝ դա հայկական է, շատերն ասում էին՝ հայկական չէ, բայց դրանից ճշմարտության բովանդակությունը չէր փոխվում, քանի որ ճշմարտությունը այն էր, որ Արցախը Հայաստանի մի մասն է, այնտեղ հայերն են ապրել, այն պետք է լինի Հայաստանինը։

Գեներացիան բարի էր, ու երբ եկավ ցանածը հնձելու ժամանակը, երբ եկավ հասկանալու ժամանակը, թե մենք ինչի էինք արժանի, վարձքը առատ եղավ՝ Արցախը ազատագրվեց, թուրքը արտաքսվեց հայի օջախից, կերտվեցին հերոսներ, գրավողներ ու ազատագրողներ․․մի ողջ ժողովուրդ հերոսացավ ու աշխարհին ապացուցեց, որ նույնիսկ երկրաշարժի, տնտեսական կոլապսի ու կատաստրոֆայի պայմաններում կարող է պատերազմել նավթային ադրբեջանի դեմ ու հաղթել, կարող է փոխել վերաբերմունքը հայի նկատմամբ ու ապացուցել, որ հայն այլևս կոտորվող ու մորթվող չէ, այդ ժամանակ հայը վերգտավ իր հաղթողի, ոչ թե կոտրվողի գենը․․․

Ինչպես միշտ, այդ առատ վարձքը սկսվեց մսխվել, ինչպես մսխվեց Կեսարի Հռոմը, Մակեդոնացու տերությունը, Տիգրանի՝ Ծովից-Ծով Հայաստանը․․հոտած խնձորը նետվեց առողջ մրգերի ամբարը ղարաբաղցի-հայաստանցի լոզունգով, արցախյան կլան հայկական կլան մտքերով ու պրոցեսսը սկսվեց ու ողջ այդ պրոցեսսը իր գագաթնակետին հասավ վերջին մի քանի տարվա ընթացքում։ Մարդիկ սկսեցին գեներացնել կասկածամտություն, պառակտում, ջլատում․․արդեն երկինքը սկսեց պայթեցնել սևը և սպիտակը, հինն ու նորը, անցյալն ու ներկան, ղարաբաղցին ու հայաստանցին։ Սկսվեց տիեզերքում ցանվել Արցախից ազատվելու սերմերը, և որքան արագ բարին սկսեց ծլարձակել 1988-ին, նույն արագությամբ այն ծլարձակեց այսօր։

Չարի գեներացիայի վարձքն էլ առատ եղավ՝ կորսված Արցախ, պարտված բանակ, կատաստրոֆիկ իրավիճակ ու նսեմացված ու կոտորվողի հոգեբանությամբ մի ողջ ժողովուրդ։ Ու դա այն ժամանակ, երբ Հայաստանը ուներ բանակ, երկրաշարժ չէր եղել ու ողջ հյուսիսը ավերակ չէր դարձել, երբ կար երբեմնի հաղթողի հոգեբանությունը։ Մենք մի քանի տարի թույն, նախանձ, ժանտ, կեղտ, անհանդուրժողականություն գեներացրեցինք ու 30 տարեկան առյուծը եղնիկ դարձավ, ում մնում է արագ վազել սովորել, որպեսզի նրան կուլ չտան։ Չարի գեներացիայի արդյունքը նոր Եռաբլուրն է․․․

Ի՞նչ է պետք անել՝ ցանել առողջ սերմեր, տալ բարի գեներացիա, ՀԱՅԻ գեներացիա։

Եվ մի բան՝ եթե ցանկանում ես առյուծ լինել, պետք է ապրես առյուծավարի։ Առյուծը որթ չի որսում, ինչպես որ արծիվը՝ ճանճ։ Այդ որթն ու ճանճը մեր ներսի մանրախդրությունն է, որը պետք է վանենք։ Այդ մանրախդնրության պատճառը այն չինովնիկի ներկայությունն է, որը քեզ ստիպում է չգալ Օպերա, այն անձը կամ անձերը, որոնց հանդեպ դու ունես վատ վերաբերմունք։ Մեր առջև դրված նպատակներից հստակ երևում է՝ մենք ինչի ենք արժանի․․․

Եվ վերջապես՝ արտահայտիր կարծիքդ դիմացինի նկատմամբ և ես կասեմ՝ դուք քեզնից ինչ ես ներկայացնում։

Ոտքի կանգնելը դժվար բան է, բայց վիրավոր առյուծը ավելի վտանգավոր է․․ապացուցելու ժամանակն է՝ մենք առյո՞ւծ ենք, ով ընդամենը վիրավոր է, թե՞՝ մենք մեզ առյուծ ենք երևակայում՝ լինելով եղնիկ․․․

Արցախի փրկությունը կամ Արցախի կործանումը ՔՈ՝ ԳԵՆԵՐԱՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ-ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ հետևանքն է։ Դու միջինում լողալ չես կարող․․․․դու կա՛մ բարի գեներացիայի մասնիկ ես, կա՛մ՝ չարի․․․

Այսօր Օպերայում Արցախի փրկություն է գեներացվում։ Համենայն դեպս՝ ես դա սրտով եմ զգում»։