Աղդամում ադրբեջանցի է զոհվել
Մայիսի 12-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած Աղդամի շրջանի դատախազություն տեղեկություն է ստացվել՝ Ռաշադ Բախտիյարովը (ծնված 1982 թ.) բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել։
Ըստ ԱՊԱ-ի՝ հետաքննությամբ պարզվել է՝ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող ադրբեջանցին մահացել է զինամթերքի պայթյունի հետևանքով ստացած ծանր վնասվածքների պատճառով։