Հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում ընթանում է ըստ ժամանակացույցի
Ռուսական «հատուկ ռազմական գործողությունն» Ուկրաինայում այնքան էլ արագ չի ընթանում, բայց ըստ ժամանակացույցի, մինչդեռ երկրի «տարածքների բռնագրավումը» ներառված չէ Մոսկվայի ծրագրերում, հայտարարել է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը։
«Կարող եմ ձեզ վստահեցնել, որ հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ըստ ժամանակացույցի, այն չի ընթանում այնքան արագ, որքան կցանկանային Ռուսաստանում որոշ մարդիկ, այն շարունակվում է որոշակի արագությամբ»,- ասել է Չիժովը, մեջբերում է ՌԲԿ-ն։
Նա պնդում է, որ Մոսկվան ուշադիր է խաղաղ բնակչության պաշտպանությանը, և որ «եթե ռուսական բանակը հետևեր ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների օրինակին, մենք արդեն մի քանի անգամ շրջագայած կլինեինք Ուկրաինայի տարածքով»։