Ռուսաստանը չի տեսնում ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական լուծում
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին բրիտանական UnHerd հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ ներկայումս չի տեսնում ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական լուծում։
«Այս փուլում, անկեղծ ասած, դիվանագիտական կարգավորման հնարավորություններ չեմ տեսնում՝ հաշվի առնելով Ուկրաինայի դիրքորոշումը և արևմտյան երկրների կողմից այս հակամարտությունը բորբոքելու փորձերը։ Պետք է խոստովանեմ, որ այս պահին դիվանագիտության հնարավորություններ չկան»,- ասել է Պոլյանսկին։