Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Լոռու մարզպետը մարդկանց խումբ է ուղարկել քաղաքացուն ծեծելու՝ զենքի սպառնալիքով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարդկանց խումբ է ուղարկել քաղաքացուն ծեծելու՝ զենքի սպառնալիքով:

Իշխանական պատգամավորներն այս օրերին, մեկը մյուսին հերթ չտալով, հիշեցնում են նախկինների թիկնապահներին, ծեծուջարդերը, ապօրինությունները՝ այդպես փորձելով հասարակության մեջ վատ հիշողություններ արթնացնել՝ երկարաձգելով իրենց իշխանությունը: Պարզվում է, սակայն, հետհեղափոխական Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք շարունակում են մերժված բարքերը՝ բանդաներով քաղաքացիների են ծեծում եւ մնում անպատիժ:

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել այն մասին, որ ՀՀ լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարտի 6-ին իր բաջանաղին՝ Զուլոյան Կարենին, վարորդ Հայկին, օգնականին՝ էրիկ Կոստանյանին եւ էլի մի քանիսի ուղարկել է Վանաձորի բնակիչ, ֆեյսբուքյան բլոգեր Դավիթ Սարգսյանին ծեծելու: Պատճառն այն է, որ Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքում մարզպետ Արամ Խաչատրյանի մասին գրառում է արել, վիրավորել նրան եւ սատարել այսօր կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանին: Մասնավորապես գրել է. «Ժողովու՛րդ ջան, բարի եղե՛ք ու հիշե՛ք՝ պաշտոնը խիար չէ, որ թարս բուսնի, պաշտոնը արմատուրա է… մի օր ձեռդ է, մի օր կոխելու եմ ոռդ… Էն Ղուկասյան Անդրեյը վկա, ես շատ ցավոտ ու ճակատագրական եմ ցավացնում: Ինձնից կիլոմետրերով հեռու»:

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է միայն այն բանի համար, որ հաղթել էր Վանաձոր խոշորացված համայնքի ընտրություններում, եւ ՔՊ-ն չի ցանկանում նրա հետ աշխատել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրվել է դիմում՝ ծեծի ահազանգով, որտեղ քաղաքացի Դավիթ Սարգսյանը նկարագրել է. «06.03.2022 թվականին՝ մոտավոր 12:30-ին, խանութ են մտնում Զուլոյան Կարենը, էրիկը եւ Հայկը: Զուլոյան Կարենը պահանջեց՝ չշարժվեմ, հակառակ դեպքում կկրակի, եւ զենքի նմանվող առարկան պահեց ինձ վրա: 3-4 րոպե տեւած բանակցությունները տվեցին արդյունք. իջեցրեց զենքը: էրիկն ու Հայկը հարվածում էին մարմնիս տարբեր հատվածներին, Կարենը ոտքով էր հարվածում, ոնց որ վիրժառու լիներ, որից հետո հաջորդեց Կարենի զրույցը,
թե «ֆեյք» էջ ես բացել ու քրֆում ես սաղին»: Եվ այլ ուշագրավ մանրամասներ է նա պատմել, թե ինչպես են վերցնում նրա համակարգիչը եւ հեռանում, որից հետո կրկին այլ հանդիպման են կանչում ու կրկին ծեծի ենթարկում: Ի դեպ, առաջին դեպքի ժամանակ Դավիթ Սարգսյանը արդեն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տալիս հանցագործության մասին:

ՀՀ դատախազությունից օրաթերթին տեղեկացրին՝ հաղորդման առթիվ ՀՀ քր. օր. 118-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, քննվում է ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում: Դ. Սարգսյանը ճանաչվել է տուժող: Այս պահին գործը պահանջվել է մարզի դատախազությունում, դրա արդյունքում կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ ցուցում է տրվելու վարույթն իրականացնող մարմնին:

Նշենք, որ այս դեպքից անցել է մոտ 2 ամիս, սակայն Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը եւ նրա բանդան ոչ միայն շարունակում են պաշտոնավարել, այլեւ աջակցություն են ստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ մարզպետ Արամ Խաչատրյանի հետ, որը նշեց. «Այդպիսի դեպք չի եղել, ես նման մարդ չեմ էլ ճանաչում»:

Իսկ Դավիթ Սարգսյանին երբ հարցրինք դեպքի մասին, կտրուկ հրաժարվեց խոսել՝ ասելով, թե մեզ այդ թեմայով ասելիք չունի, եւ անջատեց հեռախոսը: Հուսանք՝ իրավապահները կշտապեն քննել այս գործը եւ պատժել բանդայի անդամներին ու պարագլխին, քանի որ ակնհայտ է՝ քաղաքացի Դավիթ Սարգսյանի կյանքին շարունակում է վտանգ սպառնալ, եւ նա ակնհայտորեն խուսափեց խոսել դեպքի մասին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում կա դեպքի վերաբերյալ Դավիթ Սարգսյանի՝ իրավապահներին հասցեագրված
ողջ պատմությունը, թե ով ինչ է արել:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում