Կալանավորվել է Գեղամ Մանուկյանի որդին՝ 44-օրյա պատերազմի մասնակից Տարոն Մանուկյանը
Կալանավորվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ 44-օրյա պատերազմի մասնակից Տարոն Մանուկյանը: Այս մասին գրել է Աբգար Պողոսյանը։
«Հերթական ապօրինի որոշումը՝ կալանավորվեց 44-օրյա պատերազմի մասնակից Տարոն Մանուկյանը։ Ոստիկանական ցուցմունքներով հերթական գործընթացը»,– գրել է փաստաբանը։
Աբգար Պողոսյանը հրապարակել է նաև ապօրինի կալանավորված Տարոն Մանուկյանի կոչը.
«Ես՝ Տարոն Գեղամի Մանուկյանս, բազմիցս հայտարարել և ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ ոստիկանական դիմակահանդեսներով, բիրտ ուժով, բանտերով մեզ չեք կարող վախեցնել։ Մեր տեսակը նահանջել չգիտի կռվելուց, առաջինը մե՛նք ենք զենք վերցնում, անարդարության դեմ մե՛նք ենք պայքարում։ Ուստի ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր՝ ինձ ճանաչող ընկերներիս, հարազատներիս, երբեք չվախենա՛ք, չլռե՛ք և հավատը չկորցնե՛ք։ Մեր ուժը մեր միասնականության մեջ է, որտեղ էլ, որ լինենք։ Ձեռքներս բռունցք արած պիտի պայքար գոռանք… մենք պարքարում ենք հանուն հայրենիքի, իսկ այդ սրբազան արժեքի համար յուրաքանչյուր գին արժե վճարել։
Կա՛մ մահ, կա՛մ ազատություն»: