«Հայտնի «մուտիլովշիկ» ազատանցի Սեյրանը ոչ մի գերու բարեկամ չէ․ այ մուտիլովշիկներ, նիկոլից հետո ո՞նց եք մարդկանց մեջ դուրս գալու» (ֆոտո)
Մեր երկրում նիկոլները օր օրի վերացնում են բոլոր բարոյական արժեքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Գյումրի կատարած այցելության ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ մի խումբ անձիք, ներկայանալով որպես գերիների բարեկամ ու ծնող, փակել էին անհնզանդության ակցիայի մասնակիցների երթի ճանապարհը։
Աննա Մկրտչյանը մասնավորապես գրել է․
«Հետաքրքիրը նրանում է, որ մեզ արդեն հայտնի մուտիլովշիկ ազատանցի Սեյրանը, որը իբր ներկայանում էր գերու բարեկամ ու ճանապարհ էր փակել ընդումության առաջ (ամենայն հավանականությամբ ինչ որ պաշտոն բան են խոսք տվել), մի հատ էլ նկատողություն է անում գյումրեցի Տարոն Հովհաննիսյանին, որ երկիր փրկող էիք գնայիք Արցախը փրկեիք։
Զավեշտը նրանում է, որ սույն մուտիլովշիկը, ոչ միայն գերու բարեկամ չէ, այլ նաև բանակում չի ծառայել, իսկ Տարոնը 44-օրյա պատերազմի ժամանակ կամավորագրվել ու մեկնել է Արցախ։
Նիկոլի ժամանակը արդեն սպառվում է, ու մտածեք այ մուտիլովշիկներ, թե նիկոլից հետո ոնց եք մարդկանց մեջ դուրս գալու։
Սա էլ ձեր «թասիբով» մուտիլովչիկը...»։

