Պատահական չի, որ հենց Ավետիքն է հայտնվել թիրախում այդ հատկանիշներից զուրկ այսօրվա իշխող խմբավորման թիրախում. քաղաքագետը՝ Չալաբյանի մասին
Ավետիք Չալաբյանը եզակի անձնավորություն է, բարձր ինտելեկտուալ, բարոյական հատկանիշներով, ու, ամենակարևորը, մեզ մոտ հազվադեպ հանդիպող պետական մտածողությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Ավետիքը տարիներ շարունակ մեծ գործ է արել բանակի համար, իր ու իր ընկերների միջոցներով, որի մասին լայն հասարակությունը տեղյակ չէ: Պատահական չի, որ հենց Ավետիքն է հայտնվել թիրախում այդ հատկանիշներից զուրկ այսօրվա իշխող խմբավորման թիրախում: Սա վրեժ է նման տիպի մարդկանցից, որոնցից ամենաշատն են նրանք խուսափում»: