Շուշիի դավաճանական հանձնումից հետո իր գրկի լույս Շուշիին աշխարհ բերած Նարեն Դիմադրության պայքարի խորհրդանիշներից է
Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մոր ու մանկան մի լուսանկար և կից գրել.
«Ծնունդով շուշեցի, Շուշիում իր մանկության ու պատանեկության երազանքները թողած, Շուշիի դավաճանական հանձնումից հետո իր գրկի լույս Շուշիին աշխարհ բերած Նարեն մեր Դիմադրության պայքարի խորհրդանիշներից է:
Չկա՛ հավաք ու երթ, որ ամենայն նվիրումով չմասնակցի:
Խոնարհումս, Նարե ջան, մենք բոլորս քեզ պարտք ենք...
Լուսանկարում ինքն է՝ Նարեն, աչքերում՝ Շուշին, գրկում՝ Շուշին, սրտում՝ Շուշին, մտքում՝ Շուշին...»