Զելենսկին խոսել է Պուտինի և Ռուսաստանի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողանա պահպանել իր դեմքը ներկա պայմաններում, սակայն նրան պետք է փրկել Ռուսաստանը։ Այս մասին Զելենսկին հայտարարել է իտալական Rai 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Չեմ կարծում, որ նա կարող է փրկել դեմքը: Եվ անկեղծ ասած, ես չեմ մտածում, թե ինչ կլինի այս մարդու հետ ապագայում: Ինձ թվում է, որ մենք պետք է մտածենք, թե ինչ կլինի Ռուսաստանի հետ ապագայում։
Որպես Ուկրաինայի նախագահ՝ ես առաջին հերթին մտածում եմ, թե ինչ ենք ունենալու, բայց սրանք մեր հարևաններն են, և ամեն դեպքում, մեզնից հետո այլ նախագահներ են գալու, սերունդներ են փոխվելու։ Ոչ ոք ոչ մի տեղ չի շարժվում, դրանք մեր հողերն են, և մեր միջև սահմաններ կան։
Այս պատերազմը սահմանը դարձրեց ոչ միայն տարածքային, այլև պատմական,- ասել է Զելենսկին։