Երեկ անձրևի հետևանքով մասնակիցներից մոտ 1000-ը չմասնակցեց ավանդական հանդիպում-երթին, առիթից օգտվելով սկսվեցին ձերբակալություններ. Ղազարյան
Ես այլևս ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կառավարության նիստերին չեմ հետևում։ Այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ այն, որ նա (Փաշինյանը-հեղ.) վախի և սարսափի մթնոլորտում է, ոչ միայն այս երկու օրերի ռեպրեսիաներն ու ձերբակալություններն են, ապօրինություններն են, այլ նաև տասնյակ հազարավոր ոստիկաններն են, որոնք գիշերուզօր հերթապահում են Երևանի փողոցներում։
«Եթե նրանք չզգան, որ շարժումը թափ է հավաքում և հասարակության մեջ իսկապես դժգոհություն կա, շատ ի միջի այլոց կվերաբերվեն։ Բայց նրանք շատ լավ հասկանում են և օպերատիվ տեղեկություններ ունեն։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը չունի իշխանություն, դա իրականություն է և այդ իշխանությունը կապված է միայն ոստիկանության ռեպրեսիվ, և ցավոք սրտի, հիմա ապօրինի գործողություններից։ Տեսեք՝ երեկ անձրևի հետևանքով մշտական մասնակիցներից մոտ 1000-ը չմասնակցեցին ավանդական հանդիպում-երթին, ու առիթից օգտվելով սկսվեցին ձերբակալություններն ու ռեպրեսիաները»,- նշեց Ղազարյանը և կոչ արեց գալ հանրահավաքներին: