Ռուսաստանը Սև ծով է դուրս բերել սուզանավեր
Ռուսական Սևծովյան նավատորմի բոլոր ակտիվ սուզանավերը ծով են դուրս եկել, որոնցից Ռուսաստանը կարող է հրթիռներ արձակել Ուկրաինայի ուղղությամբ, գրում է Ազատություն ռադիոկայանը։
Ուրբաթ օրը՝ մայիսի 13-ի կեսօրին, Սեւաստոպոլի հարավային ծոցի նավամատույցները, որտեղ սովորաբար կանգնում են սուզանավերը, դատարկ են եղել, գրում է թերթը։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Սևծովյան նավատորմն ունի «Վարշավյանկա» նախագծի վեց սուզանավ: