Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Ցանկացած բարոյական սահման ու կարմիր գիծ հաշվի չառնելով՝ ռեպրեսիաներ են իրականացնում

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայաստանում ձևավորված շարժման գործողություններին զուգահեռ՝ վերջին օրերին ձերբակալությունների, կալանավորումների ու խուզարկությունների մի ամբողջ շղթայի ենք ականատես լինում: «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ զրույցում անդրադարձել ենք այս բոլոր գործողություններին: Ռուբեն Մելիքյանը ներկայիս իշխանությունների պարագայում նկարագրված իրավիճակը բնականոն է որակել:

«Իշխանությունն ամեն կերպ պահելու ցանկություն ունեցող, լեգիտիմությունը կորցրած և բռնապետության ձգտող քաղաքական իշխանության պարագայում սա նորմալ իրավիճակ է: Նշված երեք հատկանիշների օգտագործմամբ ամեն կերպ, ցանկացած բարոյական սահման ու կարմիր գիծ հաշվի չառնելով՝ ռեպրեսիաներ են իրականացնում:

Միաժամանակ տեսնում ենք զրո իրավական արձագանք ոստիկանության և այլ իրավապահ մարմինների՝ հատկապես ՊՊԾ ղեկավարի սանձարձակ ու հանցավոր վարքագծին»,-ընդգծեց Ռուբեն Մելիքյանը: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ևս օրինակներով խոսեց՝ ընդգծելով նաև երկակի ստանդարտների մասին: «Կալանավորումները բացառապես քաղաքական խնդիր են լուծում: Օրինակ՝ ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց 2020 թ. նոյեմբերի 9-ին հարուցված քրեական գործով: Հասկանալի է, չէ՞, թե ինչու են 2 տարի «քնած» քրեական գործը հիշում հենց հանրահավաքի պիկի շրջանում: Բացի այդ, դատարանը մերժում է կալանավորումը, ընտրում 60 մլն դրամ գրավ, երբ ի սկզբանե հասկանալի է, որ մեղադրյալն այն չի վճարելու: Այդ հիմքով մտնում են դատարան ու թմբկահար դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարում է կալանքի միջնորդությունը:

Եվ սա այն դեպքում, երբ օրինական ուժ ունեցող դատական ակտ կա առ այն, որ կալանավորումը կիրառելի չէ: Սա նաև մեկ այլ դատավորի կայացրած որոշման նկատմամբ հարգանքի բացակայություն է: Անդրադառնանք Գյումրիի դեպքին, երբ տեղեկատվական մանիպուլ յացիաներ եղան մասնավորապես «պապիկներ ծեծելու» մասով, թեպետ հարց է առաջանում, թե ինչ գործ ուներ Նիկոլ Փաշինյանի աջակից պապիկը հավաքի դիմաց, ու ինչու էր ոստիկանությունն անգործության մատնվել: Չէ՞ որ երբ հակընդդեմ հավաք է տեղի ունենում, ոստիկանությունը պետք է պատշաճ միջոցներ ձեռնարկեր հավաքներից մեկը կանխարգելելու կամ դրանցից մեկն այլ վայր տեղափոխելու համար:

Թող ինձ ներեն պապիկները, բայց սա բացառապես ուղղորդված սադրանք էր»,ասաց նա՝ շեշտելով, որ Գյումրիում տեղի ունեցածը եղավ ոստիկանության անգործության հետևանքով: Անդրադառնալով այն հանգամանքին, որ նշված դեպքով կալանավորված մի շարք անձինք մեղադրվում են խուլիգանության կատարման մեջ՝ նա հավելեց. «Միակ փաստակազմն այն է, որ խուլիգանություն է տեղի ունեցել՝ առանց գնահատման առարկա դարձնելու, որ տեղի է ունեցել հանցագործությունների պրովոկացիա: Նույն խնդիրն է համացանցում առկա տեսանյութի հիմքով ձերբակալված Էմմա Սարգսյանի մասով, երբ կրկին ակնհայտ է հանցագործության պրովոկացիայի երևույթը: Կներեք ոչ այդքան հարմար բառի համար, բայց մեր ուսանողներն այդքան անողնաշար չեն, որ իրենց հնարավոր լինի 1000 դրամով բերել հավաքի վայր: Սրանք պարզագույն պրովոկացիաներ են, որոնք հետապնդում են բացառապես մեկ նպատակ՝ արժեզրկել հավաքի գաղափարաբանությունը»:

Փաստաբանը շեշտեց, որ կան հստակ օրինակներ, որոնք լավագույնս են ցույց տալիս առկա երկակի ստանդարտները. «Օրինակ՝ ինչո՞ւ «Անտարեսի» Արմեն Մարտիրոսյանին շշով հարվածելու համար խուլիգանության հատկանիշներով քրգործ է հարուցվում, իսկ «բերետների» հրամանատարը նույն շշով խփում է ցուցարարներին, և այդ դեպքում խուլիգանության, գոնե պաշտոնական լիազորությունների չարաշահման որևէ խնդիր չի լինում: Այս ամենը, նաև ոստիկանության ընդհանուր գործողությունները՝ անչափահասներին բերման ենթարկելը, նաև աղջիկների ձեռքերը կոտրելը, մեքենաները ջարդելն ու 10 օրով տուգանային հրապարակում պահելը մեկ՝ հավաքը կանխարգելելու խնդիր են լուծում»: Ա. Կոչուբաևը հավելեց՝ այս ընթացքում հարուցված քրգործերը դատավարական որևէ հեռանկար չունեն, քանի որ դրանք բամբասանքներ են, նաև սուբյեկտիվ դատողություններ: Իրավապաշտպանների ու փաստաբանների դիտարկումներին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է արտերկրում խոսել ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացի մասին:

Վերջին օրինակը Նիդեռլանդներում էր: Անդրադառնալով նշվածին՝ Ռ. Մելիքյանը նկատեց. «Ցավով եմ արձանագրում, բայց իրականում մենք տեսնում ենք, որ հավաքական Արևմուտքն ամեն կերպ աջակցում է այս հակահայ ռեժիմին: Այդպիսով, սակայն, հավաքական Արևմուտքը Հայաստանում իր համար հետագայում մեծ ռեպուտացիոն ռիսկերի հիմքեր է ստեղծում, որովհետև ակնհայտ է, որ մենք գործ ունենք հակահայ իշխանության հետ: Ակնհայտ է նաև, որ հակահայ իշխանությունը փորձում է թաքնվել Արևմուտքի, այսպես ասենք, արժեքային անձրևանոցի ներքո, մինչդեռ Հայաստանում իրականության մեջ այդ արժեհամակարգը, մեղմ ասած, չի պահպանվում»: Իրավապաշտպանի խոսքով, Արևմուտքի շահն աշխարհաքաղաքական է. «Խայտառակ հայտարարությունները ժողովրդական շարժման հիմք հանդիսացան: Խոսքն այս հակահայ իշխանությունների՝ Արցախի հարցով անընդունելի զիջումների, նման պատրաստակամության և նման այլ խայտառակ հայտարարությունների մասին է: Զուգահեռ մենք տեսանք, որ Արևմուտքի շատ ներկայացուցիչներ ողջունեցին Փաշինյանի այդ հայտարարությունները: Մեծ հաշվով, շատ պարզ բանաձևի հետ գործ ունենք: Փաշինյանին կարելի է ամեն ինչ, քանի դեռ նա Արևմուտքի աջակցության ենթակա, բայց հակահայ քաղաքականության տիրույթում է գտնվում»: Ալեքսանդր Կոչուբաևը շեշտեց՝ չէր ուզի դավադրությունների տեսությունների հետևից ընկնել, բայց Արևմուտքի լռությունը մեկ բան է նշանակում. «Այս իշխանությունը բերվել է կա՛մ հենց Արևմուտքի կողմից, կա՛մ այս իշխանության վարած քաղաքականությունը ձեռնտու է Արևմուտքին: Այս ընթացքում լրագրողի նկատմամբ բռնություն եղավ, պատգամավորի բերման ենթարկեցին, փաստաբանների՝ այդ թվում ինձ ևս բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին: Եթե սա լիներ մինչև 2018 թվականը, հավատացած եղեք, եվրոպական բոլոր կառույցներն այնպիսի աղմուկ-աղաղակ կբարձրացնեին: Բայց հիմա, այս ամենի ֆոնին, Արևմուտքը ցուցարարներին է զսպվածության կոչեր անում:

Սա վկայում է, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախի շուրջ, ՀՀ-ում, առնվազն ձեռնտու է Արևմուտքին»: Ըստ Ռուբեն Մելիքյանի, այն, ինչ հիմա կատարվում է, բռնապետության ճանապարհ է: Այս համատեքստում անդրադառնալով իրավապահ համակարգին՝ նա ընդգծեց. «Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ գնալով սահմանափակվում են իրավունքի ճանապարհով մարդուն պաշտպանելու հնարավորությունները, և գնալով ավելանում է կամայականություններ դրսևորելու հնարավորությունը»:

Ալեքսանդր Կոչուբաևը շեշտեց՝ այսօր Հայաստանը միանշանակ ժողովրդավարական երկիր չէ, բայց չի կարծում նաև, թե այսօր մեր երկրում բռնապետություն է. «Բռնապետությունը հստակ չափանիշներ ունի, բայց այս մարդիկ անգամ դիկտատոր լինելու հեղինակություն չունեն: Այն ամենն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, անկեղծ եմ ասում, պարզագույն «դեբիլության», անգրագիտության ուղիղ արդյունքն է: Ինչո՞ւ, որովհետև մեր պատգամավորների կյանքի առաջին պաշտոնը ԱԺ պատգամավորն է, մեր նախարարների մի մասի կյանքի առաջին պաշտոնը նախարարն է: Առհասարակ, բարձրագույն պաշտոն զբաղեցնողները հիմնականում թռիչքաձև աճ են արձանագրել՝ մոտավորապես պահակից հասել են ղեկավարի, որոնք երկիր կառավարելու պարզագույն պատկերացում չունեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում